«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խոսե Լուիս Մենդիլիբարը մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0)։
«Սա թիմ է, որը սովոր է մեծ հաջողությունների: Մանչեսթերում դուրս եկանք բարդ իրավիճակից, որտեղ ոչ-ոքի գրանցեցինք՝ ցուցադրելով ոչ լավագույն խաղը։ Այսպիսով, մարդիկ հավատում էին, որ մենք կարող ենք դա անել: Եվ մենք արեցինք: Բավականին զարմանալի է, որ մենք այդքան վստահ, առանց խնդիրների հաղթեցինք ՄՅՈւ-ին։ Շատ դժվար էր»,- Մենդիլիբարի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Սևիլիան» Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում կխաղա «Յուվենտուսի» հետ։
























































