«Չելսիի» համասեփականատեր Թոդ Բոուլին չի կարողացել մտնել թիմի հանդերձարան՝ Թոմաս Տուխելի որոշմամբ։
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի կայացած «Չելսիի» — «Վեսթ Հեմի» դեմ խաղի ընդմիջման ժամանակ:
Առաջին խաղակեսից հետո լոնդոնյան թիմը գլխավորող Թոմաս Տուխելը հրաժարվել է թույլ տալ Բոուլիին մտնել հանդերձարան։
talkSPORT-ը հայտնում է, որ Թոդ Բոուլին ցանկացել է էքսկուրսիա անցկացնել իրեն այցելած հյուրերի համար, որոնց թվում, ինչպես նշվում է, երեխաներ են եղել։
Տուխելի որոշումը զարմացրել է Բոուլին։
Գերմանացին սեպտեմբերին ազատվել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այժմ Տուխելը գլխավորում է «Բավարիան»:
























































