Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Սևիլիան» 3:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:
«Սևիլիան» վերջին 10 տարում հինգերորդ անգամ է դուրս եկել Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ։ Անդալուսցիները չորս անգամ հաղթել են մրցաշարում՝ 2013/14, 2014/15, 2015/16 և 2019/20 մրցաշրջաններում։
Խոսե Մենդիլիբարի թիմը եզրափակիչ դուրս գալու համար կխաղա Թուրինի Յուվենտուսի հետ։