«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Սևիլիայից» կրած պարտությունը (0:3).
«Ակնհայտ է, որ երբ նման սխալներ ես թույլ տալիս, դժվար է հաղթանակ տանել: Մենք պետք է ավելի լավ խաղանք։ Մենք սխալ որոշումներ կայացրինք, կորցրինքկենտրոնացումը։ Մրցակիցն ավելի շատ կիրք ուներ, ցանկություն։ Օրինակ՝ երկրորդ գոլիդրվագում. Այս իրավիճակում դժվար է հաղթել բարձրակարգ հանդիպումներում։ Ես հավատում եմ իմ թիմի ուժերին և լիովին վստահում եմ նրանց։ Մենք այսօր բավականաչափ լավ չէինք: Շատ հանդիպումներում լավ խաղ ցուցադրեցինք։ Բայց այսօր մենք պատրաստ չէինք խաղալու։ Դա չպետք է տեղի ունենա, եթե դու խաղում ես «Մանչեսթեր Յունայթեդում», — Տեն Հագայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
«Սևիլիան» դիմակայությունում 5:2 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Իսպանական թիմը դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա «Յուվենտուսի» հետ։