Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Սպորտինգին» ու ոչ-ոքի՝ 1-1 ավարտեց հանդիպումը։
Խաղի հաշիվն 9-րդ րոպեին բացեց թուրինցիների ֆուտբոլիստ Ռաբյոն, իսկ 20-րդ րոպեին մրցակիցը հաավսարեցրեց այն․ 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Էդվարդսը։
Երկրորդ կեսում գոլեր չարձանագրվեցին։
Այսպիսով, ընդհանուր դիմակայության 2-1 հաշվով հաղթանակով թուրինցիները դուրս եկան կիսաեզրափակիչ։