Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում ՄՅՈՒ-ն հյուրընկալվել էր «Սևիլյային» և 3 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Էն Նեսրին (8, 81), մեկ անգամ էլ աչքի ընկավ Բադեն (47):
Այսպիսով, ընդհանուր դիմակայության 5-2 հաշվով ՄՅՈՒ-ն դուրս մնաց հետագա պայքարից, իսկ «Սևիլյան» կխաղա կիսաեզրափակիչում։
Միաժամանակ ընթացող խաղում «Բայերը» 4-1 հաշվով հաղթեց «Ռոյալ Ունիոն ՍԳ»-ին և ընդհանուր դիմակայության 5-2 հաշվով անցավ հաջորդ փուլ։