Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «ԱԶ Ալկմաարը» ընդունել էր «Անդերլեխտին» և հիմնական ժամանակում հաղթեց 2:0 հաշվով, բայց քանի որ առաջին խաղում էլ մրցակիցն էր հաղթել նույն հաշվով, խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում գոլեր չարձանագրվեցին և հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մնետրանոց հարվածաշարով, որտեղ ավելի ուժեղ էին տանտերերի նյարդերը։
Այսպիսով, «ԱԶ Ալկմաարը» 11-մետրանոցներով հաղթեց 3։2 հաշվով և կխաղա մրցաշարի կիսաեզրափակիչում։