«Նյուքասլը» մտադիր է այս ամառ ավելացնել տրանսֆերային ծախսերը: Թիմը ցանկանում է պայմանագիր կնքել Պրեմիեր լիգայում հանդես եկող առնվազն չորս ֆուտբոլիստի հետ, հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի համաձայն՝ սկզբում ակումբի սեփականատերերը պատրաստվում էին թիմի մենեջերներին տրամադրել 25 միլիոն եվրո տրանսֆերների համար և այն գումարը, որը կստացվեր որոշ ֆուտբոլիստների տրանսֆերները վաճառելուց։ Այդ ամենը հիմնավորվում էր ֆինանսական ֆեյր-փլեյի պահանջներից ելնելով։
Այնուամենայնիվ, սպորտային տնօրեն Դեն Էշվորթն ու գլխավոր մարզիչ Էդդի Հաուն կարողացել են համոզել ղեկավարներին գործել ավելի վճռական՝ հաշվի առնելով այն առաջընթացը, որը գրանցվել է վերջին մեկուկես տարվա ընթացքում:
«Նյուքասլի» ղեկավարներն այժմ պատրաստ են մեծացնել ծախսերը՝ ենթադրելով, որ եկամուտը կավելանա եվրագավթներին մասնակցելու և նոր հովանավորների շնորհիվ:
Ավելի վաղ «Նյուքասլի» տրանսֆերային ցուցակում ընդգրկվել էին Ջեյմս Մեդիսոնը («Լեսթեր»), Մոյսես Կայսեդոն («Բրայթոն»), Սքոթ ՄաքՏոմինեյը (ՄՅՈՒ), Քոնոր Գալահերը («Չելսի»), իսկ այժմ ակումբը միացել է նաև Այվեն Տոուինիի («Բրենտֆորդ») և «Բրայթոնի» կազմում ԱՊԼ-ի գլխավոր բացահայտումներից մեկի՝ Կաուրու Միտոմայի տրանսֆերային մրցավազքին: Վերջինիս տրանսֆերի համար պայքարը բավականին թեժ է լինելու, որովհետև նրա ծառայություններով հետաքրքրված են անգլիական գրեթե բոլոր թոփ ակումբները։
























































