«Աստոն Վիլան» և Օլի Ուոթկինսը մոտ են նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալուն, հաղորդում է 90min-ը:
Անգլիացի27-ամյա ֆուտբոլիստը վերջին ամիսներին դարձել է Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուներից մեկը՝ 2023 թվականին 15 խաղում խփելով 11 գոլ, նույնքան, որքան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը:
Ուոթկինսը «Աստոն Վիլա» է տեղափոխվել «Բրենտֆորդից» 2020 թվականին՝ հինգ տարվա պայմանագիր կնքելով բիրմինգհեմյան ակումբի հետ:
Հարձակվողի շքեղ խաղը հետաքրքրություն է առաջացրել «Արսենալի», «Նյուքասլի» և «Տոտենհեմի» մոտ, իսկ բիրմինգհեմյան ակումբն այժմ աշխատում է Ուոթկինսի հետ պայմանագրի երկարաձգման վրա:
























































