«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գոհ է իր ներկայիս թիմից և պատրաստ է ակումբի հետ քննարկել նոր պայմանագրի պայմանները։ Այս մասին հայտնում է The Athletic բրիտանական հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն՝ Հոլանդը «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է որպես իր առաջընթացի համար իդեալական ակումբ։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում նորվեգացին արդեն 32 գոլ է խփել Անգլիայի Պրեմիեր լիգայում և կրկնել է Մոհամեդ Սալահի ռեկորդը առաջնության մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով։
Հոլանդը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել նախորդ ամառ Դորտմունդի «Բորուսիայից»:
























































