ՊՍԺ-ն հետաքրքրված է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ծառայություններով, հայտնում է Le Parisien-ը:
Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ի խորհրդական Լուիս Կամպոսը 29-ամյա անգլիացու տրանսֆերը համարում է ակումբի ամառային տրանսֆերային պատուհանի առանցքային նպատակներից մեկը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քեյնի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բավարիան»։
Այս մրցաշրջանում Քեյնը «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 25 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո:
























































