«Բարսելոնան» հետաքրքրված է «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ծառայություններով: Այս մասին հայտնում է Fichajes-ը:
Կատալոնացիների գլխավոր մարզիչ Խավի Էրնանդեսն արդեն դիմել է ակումբի նախագահ Ժոան Լապրոտային՝ խնդրելով ուժեղացնել պաշտպանության գիծը։ Մարզչի ցանկալի թեկնածուներից մեկը Ալեքսանդր-Առնոլդն է։
Նշվում է, որ «Բարսելոնան» հուսով է, որ «Լիվերպուլը» հաջորդ մրցաշրջանում չի մասնակցի Չեմպիոնների լիգային, ինչը կօգնի կատալոնացիներին ցածր գնով ձեռք բերել Ալեքսանդր-Առնոլդին։
Այս մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 խաղ՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։
Ալեքսանդր-Առնոլդի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 65 մլն եվրո։