Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» և «Արսենալի» միջև սպասվող խաղի մասին։
««Սիթին» և Գվարդիոլան սիրում են այսպիսի խաղեր, նրանք նախկինում էլ են այդպես եղել: Դա այն է, ինչին պետք է ձգտեն Արտետան և «Արսենալի» խաղացողները. նրանք կարող են ջախջախել «Մանչեսթեր Սիթին», նրանք կարող են երեք գոլ խփել «Էթիհադում», ահա թե ինչի մասին նրանք պետք է մտածեն: Նրանք պետք է մտածեն, որ կարող են պատմություն կերտել։
Դա իսկապես դժվար է, բայց ես հուսով եմ, որ նրանք կկարողանան դա անել։ Դա այն է, ինչ մենք ցանկանում ենք Պրեմիեր լիգայից»,- ասել է Նևիլը Sky Sports-ի եթերում։
«Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին։ Մինչ այդ «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայում կխաղա «Բրայթոնի» հետ, իսկ լոնդոնցիները կհանդիպեն «Սաութհեմփթոնին»։
























































