«Նյուքասլի» մարզչական շտաբը մտադիր է ամռանը թիմի կազմն ուժեղացնել մի քանի ֆուտբոլիստներով։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «կաչաղակները» հետաքրքրված են «Նապոլիի» առաջատարներ Խվիչա Կվարացխելիայով և Վիկտոր Օսիմհենով:
Ակումբի տրանսֆերային նպատակներն են նաև Մարկուս Թյուրամը (Բորուսիա Մյոնխենգլադբախ), Մուսա Դիաբին (Բայեր) և Գաբրիել Վեյգան (Սելտա):
Նշվում է, որ գլխավոր մարզիչ Էդի Հաուն ցանկանում է ուշադրություն դարձնել ոչ այնքան պահեստայինների նստարանը երկարացնելու հարցին, որքան՝ թիմի ընդհանուր որակի բարձրացմանը։
Հիմնական դիրքերը, որոնք ակումբը ցանկանում է ուժեղացնել, դա աջ կենտրոնական պաշտպանի, ձախ պաշտպանի, կենտրոնական կիսապաշտպանի և հարձակվողի դիրքերն են:
























































