«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը խոսել է Պրեմիեր լիգայի «Նոթինգեմի» դեմ խաղի մասին (2:0). Ֆուտբոլիստը փոխարինել է վնասվածք ստացած Մարսել Զաբիցերին։
«Ես շատ ժամանակ չունեի պատրաստվելու համար։ Պարզվեց, որ Մարսել Զաբիցերը վնասվածք է ստացել։ Պետք է պատրաստ լինեի փոխարինել նրան: Ես որոշ ժամանակով դուրս էի մնացել շարքից։
Հիմա կումբում բոլորովին այլ մթնոլորտ է։ Մենք դեռ շատ խաղեր ունենք առջևում: Մենք վճռական ենք տրամադրված։ Ուզում ենք վրեժ լուծել «Սևիլիայից» և դուրս գալ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ»,- Էրիկսենի խոսքն է մեջբերել BBC-ն։
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ առաջատար «Արսենալին» զիջելով 15 միավորով: Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում թիմը 2:2 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Սևիլիայի» հետ։ Պատասխան խաղը կկայանա ապրիլի 20-ին։