Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշը։
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 12-րդ տեղից բարձրացել է 11-րդ հորիզոնական: Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել սերբ Նովակ Ջոկովիչը։ Երկրորդ տեղում է իսպանացի Կարլոս Ալկարասը, լավագույն եռյակը եզրափակում է նորվեգացի Կասպեր Ռուդը։
ATP վարկանիշը ապրիլի 17-ի դրությամբ.
1. Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — 7240;
2 (2). Կա8լոս Ալկարաս (Իսպանիա) — 6770;
3 (4). Կասպեր Ռուդ (Նորվեգիա) — 5255;
4 (5). Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) — 5240;
5 (3). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) — 4950;
6 (6). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) — 4380;
7 (9). Հոլգեր Ռունե (Դանիա) — 3865;
8 (8). Յանիկ Սիներ (Իտալիա) — 3525;
9 (7). Ֆելիքս Օժյե-Ալիասիմե (Կանադա) — 3450;
10 (10). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ) — 3245;
11 (12). Կարեն Խաչանով (Ռուսաստան) — 2900։