ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Նոթինգհեմ Ֆորեստում», ամենայն հավանականությամբ կլքի Պրեմիեր լիգայի ակումբը, հայտնում է L’Equipe-ը:
Ըստ հրապարակման՝ անգլիական ակումբը չի կարող իրեն թույլ տալ ֆուտբոլիստին ամբողջությամբ վճարել նրա աշխատավարձը։
Ինքը՝ դարպասապահը, դիտարկում է կարիերան Մեքսիկայում շարունակելու տարբերակը։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Ամերիկա» ակումբը։
Պրեմիեր լիգայում Նավասը «Նոթինգհեմի» կազմում անցկացրել է 11 հանդիպում։ 36-ամյա Նավասի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 միլիոն եվրո։