«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի «Վեսթ Հեմի» հետ հանդիպումից հետո խոսել է թիմի արդյունքների մասին։ Դերբին ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
«Մենք միավորներ ենք կորցրել, բայց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում դեռ առաջին տեղում ենք:
Ամեն ինչ մեր ձեռքերում է: Պետք է պահպանել դրական վերաբերմունքը և նույն մտածելակերպը, որպեսզի վստահ լինենք, որ կհաղթենք հաջորդ խաղում»,- մեջբերում է նորվեգացի կիսապաշտպանին BBC Sport-ը։
«Արսենալը» 31 խաղից հետո 74 միավորով առաջնության առաջատարն է։ «Մանչեսթեր Սիթին» 70 միավորով երկրորդ տեղում է։