Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին 2024 թվականին, հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ աստղային նորվեգացուն դիտարկում են որպես ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմային փոխարինող։ «Սերուցքայինները» մտադիր են հաջորդ տարի բաժանվել 35-ամյա հարձակվողից: Նրա պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը, սակայն, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի ևս մեկ մրցաշրջանով:
Մադրիդյան թիմի գլխավոր տարբերակը խաղացողին պայմանագրով նախատեսված գումարով գնելն է՝ 220-ից 240 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը Պրեմիեր լիգայի 28 խաղում դարձել է 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։