«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը մեկնաբանել է թիմի ցուցադրած խաղը Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի «Վեսթ Հեմի» դեմ հանդիպմանը (2:2)։
«Ամեն ինչ լավ սկսվեց, բայց հետո մենք կանգ առանք՝ թույլ տալով մրցակցին ցույց տալ իր լավագույն որակները։ Մեր թիմը նրանց թույլ տվեց խաղալ այնպես, ինչպես ցանկանում էր, հույս տվեց: Սա մեր խղճի վրա է, բայց հիմա մենք պետք է առաջ նայենք։
Պետք է հիշենք, որ մենք դեռ գլխավորում ենք մրցաշարային աղյուսակն և ամեն ինչ մեր ձեռքերում է»,- Էդեգորի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
«Արսենալը» 31-րդ տուրի հանդիպումից հետո 74 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 4 միավորով առաջ անցնելով «Մանչեսթեր Սիթիից», սակայն մրցակիցը մեկ խաղ պակաս ՝ անցկացրել։