«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» հետ հանդիպման (2:2) մասին։
«Ես հիասթափված եմ։ Մենք կրկին հիանալի սկսեցինք հանդիպումը, լիովին վերահսկում էինք իրավիճակը, բայց դրանից հետո կորցրեցինք մեր նպատակասլացությունը։
Հույս տվեցինք մրցակցին, չիրացրեցինք 11 մետրանոցն ու չափից շատ հարգանքով վերաբերվեցինք։ : Չտեսա այն նվիրումը, որն անհրաժեշտ էր երրորդ և չորրորդ գոլերի համար։
Ճնշումը (տիտղոսի համար պայքարի առումով) մնացել է նույնը»,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչը: