Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Վեսթ Հեմի» հետ։
Լոնդոնյան դերբիի հաշիվը բացեց 7-րդ րոպեին։ Աչքի ընկավ հյուրերի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։ 3 րոպե անց «Զինագործների» ավագ Մարտին Էդեգորը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
33-րդ րոպեին «Վեսթ Հեմը» կրճատեց հաշվի տարբերությունը։ 11 մետրանոցը հստակ իրացրեց Սաիդ Բենրահման։
Երկրորդ կեսի մեկնարկում՝ 52-րդ րոպեին, «Արսենալի» վինգեր Բուկայո Սական վրիպեց 11 մետրանոցից։
3 րոպե անց Ջարեդ Բոուենը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
«Արսենալը», ինչպես նախորդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղում, 2։2 ավարտեց հանդիպումը, չնայած հաշվի մեջ առաջ էր 2 գնդակի տարբերությամբ։
Միկել Արտետայի գլխավորած թիմը 74 միավորով առաջին տեղում է։ «Վեսթ Հեմը» 31 միավորով 15-րդն է։
























































