«Մանչեսթեր Յունայթեդը» կանի ամեն ինչ, որպեսզի ապահովի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տեղափոխությունը Մանչեսթեր այս ամառ: Այդ մասին գրում է Relevo-ն։
29-ամյա բրիտանացին ցանկություն է հայտնել մնալ Պրեմիեր լիգայում, որպեսզի գերազանցի առաջնությունում Ալան Շիրերի ռեկորդը գոլերի քանակով։
Այս մրցաշրջանում Քեյնն արդեն դարձել է լոնդոնյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։
Ավելի վաղ «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին ցանկություն էր հայտնել աստղային հարձակվողին չվաճառել անգլիական այլ թիմերին։ «Տոտենհեմի» նախագահը պատրաստ է վաճառել Քեյնին միայն այլ առաջնության ակումբի՝ նվազագույնը 100 միլիոն եվրոյի դիմաց: