«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդն ինքնաթիռ էր վարձել իր հարսնացու Լյուսիա Լոյի հետ Նյու Յորք ռոմանտիկ ուղևորության համար:
Այս մասին հայտնում է Mirror-ը։ Ֆուտբոլիստի վարձակալած Boeing 737 ինքնաթիռը սովորաբար տեղափոխում է ավելի քան 125 ուղևոր։ Ինքնաթիռի վարձակալությունը ֆուտբոլիստին արժեցել է 270,000 եվրո։
Նյու Յորք զույգը մեկնել էր մարտին, երբ հարձակվողը վնասվածքի պատճառով լքել էր Անգլիայի հավաքականի ճամբարը։
Ռեշֆորդն ու Լոյը 25 տարեկան են, նրանք ծանոթացել են 15 տարեկանում։ Զույգը նշանադրվել է անցյալ տարի։ Մարկուսը սոցցանցերում հրապարակել է ճամփորդության լուսանկարները, այդ թվում՝ Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգուց: