«Տոտենհեմի» խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը ցանկանում է վերադառնալ «Ինտեր», հայտնում է Tuttosport-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողը ցանկանում է վերադառնալ Միլանի «Ինտեր» Անգլիայի առաջնության ակումբ տեղափոխվելուց ընդամենը մեկ տարի անց։
Նշվում է, որ 34-ամյա խորվաթ ֆուտբոլիստի որոշման վրա ազդել է անգլիական թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հրաժարականը, ով նախաձեռնել է նրա տեղափոխությունը «Տոտենհեմ»։
Պերիշիչը «Ինտերում» Կոնտեի գլխավորությամբ հանդես է եկել 2020/2021 մրցաշրջանում։ Այն ժամանակ միլանյան թիմը կարողացավ հաղթել Իտալիայի առաջնությունում։