«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը «Բրայթոնից» կրած պարտությունից (1-2) հետո կիսվել է թիմի երկրպագուների մասին իր կարծիքով.
«Ես նրանց չեմ խնդրի, որ գան և աջակցեն թիմին, քանի որ նրանք, այնուամենայնիվ, կանեն դա։ «Չելսին» պետք է շարունակի պայքարը։
Երկրպագուներից ոչինչ կախված չէ, ամեն ինչ կախված է միայն մեզանից»,- մարզչի խոսքերն է մեջբերում Football.London-ը։
Պրեմիեր լիգայի 31 խաղից հետո «Չելսին» վաստակել է 39 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։
























































