«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գերազանցել է Կրիշտիանու Ռոնալդուի և Լուիս Սուարեսի անհատական ռեկորդները Պրեմիեր լիգայում։
Նորվեգացին 32 գոլ ունի Անգլիայի առաջնությունում այս մրցաշրջանում։ Ռոնալդուն և Սուարեսը Պրեմիեր լիգայում մեկ մրցաշրջանում խփել էին առավելագույնը 31 գոլ։ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողը 2007/08 մրցաշրջանում Պրեմիեր լիգայում 31 անգամ գրավել էր մրցակիցների դարպասը, իսկ «Լիվերպուլի» նախկին հարձակվողը այս ցուցանիշը գրանցել էր 2013/14 մրցաշրջանում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 22-ամյա Հոլանդը կրկնել է Մոհամեդ Սալահի ռեկորդը, ով 2017/2018 մրցաշրջանում դարձել է 32 գոլի հեղինակ։
Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում նորվեգացի հարձակվողը բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 47 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: