«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատրաստակամություն է հայտնել մնալ ակումբում։
«Կարո՞ղ եմ տեղափոխվել այլ ակումբ և ավելի շատ գումար ծախսել: Այո, բայց «Լիվերպուլն» իմ թիմն է։ Դուք առաջարկում եք թողնել նրան և նոր աշխատանք փնտրել: Ճիշտն ասած, չեմ հասկանում, թե ինչ եք սպասում ինձնից։ Մենք պետք է քրտնաջան աշխատենք տրանսֆերային շուկայում, և դա այն է, ինչ մենք կանենք»,-ասել է Կլոպը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կարմիրները չեն կարողանա ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստին։
























































