Շաբաթ օրը՝ ապրիլի 15-ին, «Ասթոն Վիլան» Անգլիայի առաջնության 31-րդ տուրում սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Նյուքասլ Յունայթեդին»: Այսպիսով, Ունայ Էմերիի սաները Պրեմիեր լիգայում հինգ անընդմեջ հաղթանակ են տարել, որն, ի դեպ, տեղի է ունեցել 1998 թվականից ի վեր առաջին անգամ։
Վերջին խաղերում «Ասթոն Վիլան» հաղթել է «Բորնմութին» (3:0), «Չելսիին» (2:0), «Լեսթերին» (2:1) և «Նոթինգհեմ Ֆորեսթին» (2:0): Առաջնության վերջին հինգ հանդիպումներում գոլերի ընդհանուր տարբերությունը 12:1 է։
Այսօրվա խաղում Ունայ Էմերիի թիմը հաղթանակ է տարել Օլի Ուոթկինսի դուբլի և Ջեյքոբ Ռեմսիի գոլի շնորհիվ։
Այս պահին «Նյուքասլը» 56 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը: «Ասթոն Վիլան» այսօրվա հաղթանակից հետո 50 միավորով վեցերորդ տեղում է։
























































