«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, որ ակումբին որոշակի հաջողություն է պետք Պրեմիեր լիգայում չեմպիոնության համար պայքարում:
«Արսենալը» գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»: Այդուհանդերձ, «քաղաքաբնակները» մեկ հանդիպում պակաս են անցկացրել։
«Մեզ հաջողություն է պետք այս պահին: Բախտը և որտեղից այն գալիս է, շատ կարևոր է: Սպորտի մյուս կողմն էլ կա, երբեմն այն մի սանտիմետրի մասին է: Եվ դա պետք է լինի ձեր օգտին:
Մենք այնտեղ ենք, որտեղ կանք։ Պետք է երջանիկ լինել այնտեղ, որտեղ կաս: Այժմ մենք պետք է ավարտենք մեր գործը: Դա անելու համար մենք բոլորից ավելին ենք պահանջում»,- ասել է Արտետան Sky Sports-ին։
























































