«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող Ջուդ Բելինգհեմի ապագան։
«Կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է դիտարկել Բելինգհեմը: Եթե դա լիներ մի քանի տարի առաջ, այն ժամանակ բոլորը կասեին, որ շանս չկա, բայց հիմա նա կարող է նայել թիմին և համարել, որ այն վերելքի վրա է։
Բայց ես կարծում եմ, որ նա պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ։ Չգիտեմ ինչու, բայց ես նման զգացողություն ունեմ»,- Սքոուլզի խոսքերն է մեջբերում BT Sport-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելինգհեմը կարող է ևս մեկ մրցաշրջան մնալ «Բորուսիայում», քանի որ խաղացողին ձեռք բերել ցանկացողները չեն ցանկանում նրա համար վճարել 150 միլիոն եվրոյից ավելի, ինչը պահանջում է գերմանական ակումբը։
























































