Իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեն «Չելսին» գլխավորելու դեպքում ցանկանում է ձեռք բերել դարպասապահ Յան Օբլակին, հայտնում է լրագրող Նիզարա Կինսելլան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացին նման պայման է առաջ քաշել լոնդոնյան ակումբը գլխավորելու դեպքում։ Էնրիկեն կարծում է, որ Օբլակը կարող է լինել «Չելսիի» թիվ մեկ դարպասապահը:
30-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյում», որի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը:
Նշվում է, որ Էնրիկեին դուր չի գալիս «Չելսիի» դարպասապահների ներկայիս ընտրությունը, որի կազմում են Կեպա Արիզաբալագան ու Էդուարդ Մենդին։
























































