«Չելսին» խոշոր առաջարկ է պատրաստում «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի համար։ Այս մասին հայտնում էAS-ը։
Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը ցանկանում է խաղացողի հետ պայմանագիր կնքել հաջորդ ամառ և պատրաստ է նրան դարձնել Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը։
Գավին ամառային պատուհանի ընթացքում կլինի լոնդոնյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը: «Չելսին» հույս ունի «Բարսելոնան», որը գտնվում է ֆինանսական ծանր պայմաններում, չի կարողանա հրաժարվել տրանսֆերի գայթակղիչ առաջարկից։
Գավին, ըստ լուրերի, դեռ չի որոշել՝ մնա՞լ «Բարսայում», թե՞ տեղափոխվել Անգլիա։
























































