«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի հնարավոր տեղափոխության մասին։
«Ես չեմ հասկանում, թե ինչու ենք մենք խոսում այն խաղացողների մասին, որոնց չենք կարող մեզթույլ տալ։ Դուք պետք է հասկանաք ձեր հնարավորությունները և որքան գումար կարող եք ծախսել: Եթե երեխան Սուրբ Ծննդին Ferrari խնդրի, դուք, անշուշտ, կասեք, որ չեք կարող դա թույլ տալ»,- ասել է Կլոպը մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելինգհեմը բացառել է «Մանչեսթեր Սիթի», ՊՍԺ և «Չելսի» տեղափոխվելու հնարավորությունը։
Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին «Բորուսիայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
























































