«Արսենալի» հարձակվող Բուկայո Սական խոսել է ԱՊԼ-ի 30-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ հանդիպման մասին (2:2)։
«Տղաները շատ հիասթափված էին խաղից հետո, քանի որ բոլորս ուզում էինք հաղթել: Բայց մենք չենք կարող դա փոխել, ուստի պետք է մեր ուշադրությունը ուղղենք «Վեսթ Հեմի» խաղին: Դա իսկապես կարևոր է լինելու, մենք բոլորս դա գիտենք, ուստի կփորձենք պատրաստ լինել, տալ առավելագույնը և երեք միավոր վաստակել։ Չեմ պատրաստվում ասել, որ գոհ եմ «Լիվերպուլի» հետ խաղում վաստակած մեկ միավորից։ Մենք ուզում էինք գնալ այնտեղ և երեք միավոր վաստակել, այնպես որ ես մի փոքր հիասթափված եմ: Սա մարզադաշտ է, որտեղ ես երբեք չեմ հաղթել, ուստի կարծում էի, որ դա լավ հնարավորություն կլինի վերջապես դա անելու, բայց մեզ չհաջողվեց, ցավալի է»,- Սակայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը։
«Արսենալը» 30 տուրից 73 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը:
























































