«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը մեկնաբանել է իր թիմի ոչ-ոքին՝ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Սևիլիայի» դեմ խաղում։
«Այս խաղը կարելի է համեմատել «Ամերիկյան բլուրներ» ատրակցիոնի հետ: Մենք կարող էինք հաղթել, բայց ոչ-ոքի ստացանք, դա մեր պլանների մեջ չէր մտնում: Մենք վերահսկում էինք հանդիպման ընթացքը, բայց երկու հեշտ գոլ բաց թողեցինք. սա չի կարող հիասթափեցնող չլինել»,- Զաբիտցերի խոսքերն է մեջբերում BBC-ն։
14-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարսել Զաբիցերը բացել է հանդիպման հաշիվը, 21-րդ րոպեին ավստրիացին դուբլի հեղինակ է դարձել, սակայն խաղավարտին խփած 2 գոլերի շնորհիվ «Սևիլիան» փրկվել է պարտությունից:
























































