Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է ձեռք բերել Ռիս Ջեյմսին: Այս մասին հայտնում է Marca-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մադրիդցիները ցանկանում են ուժեղացնել պաշտպանության աջ եզրը։
Ըստ աղբյուրի՝ ամռանը լոնդոնյան ակումբը պետք է վաճառի առնվազն մեկ խաղացողի, և դա կարող է լինել Ջեյմսը: Անգլիացու տրանսֆերը «Ռեալին» կարող է արժենալ 50 միլիոն եվրո։
Նշվում է նաև, որ մադրիդցիները մտադիր են ձեռք բերել նաև ձախ պաշտպանի: Ակումբը հետևում է «Բավարիայի» խաղացող Ալֆոնսո Դեյվիսին:
Այս մրցաշրջանում Ջեյմսը Պրեմիեր լիգայում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։