Ղազախստանի առաջնության 30-րդ տուրում «Ակտոբեն», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոսը, սեփական հարկի տակ ընդունել է «Օկժետպեսին»։
Հանդիպման առաջին կեսում տանտերերի կազմում աչքի է ընկել Մարկոս Պիզելին։ 38-րդ րոպեին Մարկոսը հավասարեցրել է հանդիպման հաշիվը՝ այն դարձնելով 1-1։
Ներկա պահին ընթանում է երկրորդ կեսը։ «Ակտոբեն» պարտվում է 1-2 հաշվով։