2008 թվականի մայիսի 28-ին Մարկոս Պիզելին իր նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի կազմում:
Մոլդովայի հավաքականի հետ անցկացրած ընկերական խաղում Մարկոսը դարձավ գոլի հեղինակ (2-2):
Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 68 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ: Անցած տարվա նոյեմբերին նա հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին, իսկ ահա այս տարվա հունվարին ավարտեց նաև ակումբային կարիերան:
«Ամենահայ բրազիլացուն» նվիրված մեր անդրադարձին կարող եք ծանոթանալ ՝ այստեղ: