«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը մոտ է լոնդոնցիների հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է 90min-ը:
Աղբյուրի համաձայն, լոնդոնյան թիմի ղեկավարությունը կարծում է, որ կիսապաշտպանին կոգևորվի ան մարզիչներից մեկի հետ աշխատելու հեռանկարը, ով կարող է գլխավորել «Չելսին» հաջորդ մրցաշրջանում՝ Յուլիան Նագելսմանը, Լուիս Էնրիկեն կամ Մաուրիսիո Պոչետինոն: Այժմ թիմը մարզում է Ֆրենկ Լեմպարդը, ով պայմանագիր է կնքել մինչև այս ամառ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա կիսապաշտպանին հավակնում է ձեռք բերել «Լիվերպուլը»։ Այս մրցաշրջանում Մաունթն անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
























































