«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ «Սևիլիայի» դեմ առաջին խաղից ունեցած սպասելիքներով։
«Սևիլիան» այս մրցաշրջանում դժվար ժամանակներ է ապրում Լա Լիգայում, բայց մենք գիտենք, թե ինչպես են նրանք հանդես գալիս Եվրոպա լիգայում: «Սևիլիան» լավ թիմ է, չգիտեմ ինչու Լա լիգայում խնդիրներ ունի, բայց շատ բարդ հանդիպում է լինելու»,- Դե Խեայի խոսքերն է մեջբերում մանկունիանցիների պաշտոնական կայքը։
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սևիլիա» առաջին հանդիպումը կանցկացվի ապրիլի 13-ին Մանչեսթերում։
























































