«Արսենալի» նախկին պաշտպան Միքայել Սիլվեստրեն կարծում է, որ այս մրցաշրջանում «զինագործները» կդառնան Անգլիայի չեմպիոն։
«Ակնհայտ է, որ «Արսենալը» պետք է հիասթափված լինի «Լիվերպուլի» դեմ ոչ-ոքիից, քանի որ նրանք արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթում էին: Կարծում եմ՝ նրանք երկու կարեւոր միավոր կորցրին։ Այնուամենայնիվ, նրանք դեռ պետք է հանդիպեն «Մանչեսթեր Սիթիի» և «Նյուքասլի» հետ: Չեմպիոնական մրցավազքը մեկնարկել է. Շատ լարված պայքար է լինելու, բայց ես կարծում եմ, որ «Արսենալը» լավ հանդես կգա: Նրանք շատ բանի միջով են անցել այս մրցաշրջանում, և ես կարծում եմ, որ նրանք կկարողանան գլուխ հանել նյարդերից և կշարունակեն խաղալ այնպես, ինչպես մինչ այժմ էին խաղում»,- Սիլվեստրի խոսքերն է մեջբերում Betting Expert-ը:
«Արսենալը» 30 խաղից 73 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
























































