Ինչպես տեղեկացնում է AS-ը, Բերնարդու Սիլվան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլինի «Բարսելոնայի» գլխավոր նպատակներից մեկը: Պորտուգալացուն «Բարսելոնայում» է ցանկանում տեսնել թիմի գլխավոր մարզիչ Չավին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Չավին միշտ քննարկում է ակումբի ղեկավարության հետ այս տրանսֆերի իրականացման հնարավոր տարբերակները։
«Բարսելոնան» մի քանի փորձ է արել ձեռք բերելու 28-ամյա պորտուգալացուն, սակայն, ի վերջո, ֆինանսական պայմանները թույլ չեն տվել «Մանչեսթեր Սիթիին» պաշտոնական առաջարկ անելու համար։
Սիլվայի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին։
























































