Այս մրցաշրջանի ավարտից հետո սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հաղորդում է Fichajes-ը, «Նյուքասլը», որի ֆինանսական հնարավորությունները մեծացել են սեփականատերերի փոփոխությունից հետո, պատրաստ է պայմանագիր առաջարկել 23-ամյա սերբ ֆուտբոլիստին։
Ավելի վաղ նշվում էր Վլահովիչի նկատմամբ այլ ակումբների, մասնավորապես՝ «Ռեալի» և «Արսենալի» հետաքրքրության մասին։
2022/2023 մրցաշրջանում Դուշան Վլահովիչը բոլոր մրցաշարերում «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 31 հանդիպման։ 23-ամյա սերբի ֆուտբոլիստի հաշվին 11 գոլ և 4 գոլային փոխանցում է այս մրցաշրջանում:
Transfermarkt-ը Վլահովիչի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 մլն եվրո։
























































