«Լիվերպուլը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի պայքարի Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի համար։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը որոշել է հրաժարվել այս տրանսֆերային մրցավազքից, հայտնում է գերմանական Sky-ը։ Գերմանացի մասնագետը դա քննարկել է ակումբի սեփականատերերի հետ։
«Լիվերպուլի» տրանսֆերային կարճ ցուցակում այլ ֆուտբոլիստներ են ընդգրկվել․ խոսքը գնում է կիսապաշտպաններ Դեկլան Ռայսի, Մոյսես Կայսեդոյի և Նիկոլո Բարելայի մասին:
Ամռանը մերսիսայդյան ակումը նախատեսում է թիմի բավականին լուրջ վերակազմավորում։ Կլոպի թիմն այս պահին վատ մրցաշրջան է անցկացնում․ նրանք այժմ միայն ութերորդն են Պրեմիեր լիգայում:
























































