Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է բաժանվել 21-ամյա հարձակվող Ֆոլարին Բալոգունից, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Ռեյմսում»։
Ինչպես հաղորդում է Sky Sport-ը, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է գերմանական «ՌԲ Լայպցիգը»:
«Արսենալը» պատրաստ է բաժանվել հարձակվողից, եթե նրա տրանսֆերի համար վճարեն առնվազն 40 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում է ևս երեք ակումբ՝ «Մոնակոն», «Ինտերը» և «Միլանը»։
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բալոգունը մասնակցել է 29 հանդիպման՝ խփելով 18 գոլ (5-ը՝ 11 մետրանոցներով) և կատարելով երկու գոլային փոխանցում։
























































