Իտալական Ա սերիայի 8-րդ տուրում «Միլանը» հյուրընկալել էր «Լեչչեին». հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:
Խաղի 20-րդ րոպեին Չարխանօղլուն բացել է հաշիվը: 62-րդ րոպեին Բաբաքարը 11 մետրանոցից ոչ հաջող հարվածից հետո երկրորդ փորձից գրավել դարպասը:
81-րդ րոպեին Պյոնտեկը առաջ է մղել միլանյան թիմին: «Լեչչեն» 2-րդ պատասխան գոլը խփել է ավելացված 2-րդ րոպեին. գեղեցիկ հարվածով աչքի է ընկել Կալդերոնին:
8 տուրերից հետո «Միլանը» 10 միավորով 12-րդ հորիզոնականում է, «Լեչչեն» 7 միավորով 15-րդն է: