Պեպ Գվարդիոլան համոզված է, որ «Մանչեսթեր Սիթին» շատ գոլեր կարող է խփել Չեմպիոնների լիգայում նաև առանց Էրլինգ Հոլանդի:
«Նա շատ կարևոր խաղացող է մեզ համար։ Նա եկավ՝ օգնելու մեզ հաղթելու Չեմպիոնների լիգան, բայց միևնույն ժամանակ մեզ կանոնավոր կերպով օգնում է նաև Անգլիայի գավաթում և Պրեմիեր լիգայում:
Կարևոր է ունենալ խաղացող, ով կարող է գոլ խփել: Բայց մենք 6 գոլ խփեցինք «Մոնակոյի» դեմ խաղում (2017-ին երկու խաղում) և դուրս մնացինք մրցաշարից: Մենք 4 գոլ խփեցինք «Տոտենհեմի» դարպասը (2019-ի երկու խաղում) և նորից դուրս մնացինք մրցաշարից։
Մենք միշտ գոլ ենք խփել, այս հարցում երբեք գլոբալ խնդիրներ չեն եղել»,- մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչին Manchester Evening News-ը։
























































