«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթին» կարող է երեք տիտղոս նվաճել այս մրցաշրջանում:
«Մենք շարունակում ենք խոսել տիտղոսի համար պայքարի մասին, բայց «Ման․Սիթին» ի վիճակի է թրեբլ ձևակերպել: Թիմը հիանալի հնարավորություններ ունի հաղթելու Անգլիայի գավաթը, ինչպես նաև այս թիմը Չեմպիոնների լիգայի ֆավորիտն է»,- Կարագերին է մեջբերում Manchester Evening News-ը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 11-ին, «քաղաքաբնակները» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում կհանդիպեն «Բավարիայի» հետ։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
«Մանչեսթեր Սիթին» 29 խաղից հետո 67 միավորով երկրորդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։ «Քաղաքաբնակները» առաջատար «Արսենալից» հետ են մնում վեց միավորով՝ մեկ խաղ պակաս ունենալով իրենց ակտիվում։
























































