«Մանչեսթեր Սիթին» կմերժի «Արսենալի»՝ իր թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստների վերաբերյալ տրանսֆերային առաջարկները, հայտնում է Football Insider-ը:
Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթին» «Արսենալին» վաճառեց պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյին և հարձակվող Գաբրիել Ժեզուսին:
Ակումբը գոհ է կատարված գործարքներից, սակայն ցանկանում է վերանայել տրանսֆերային քաղաքականությունը՝ Միկել Արտետայի գլխավորությամբ այս մրցաշրջանում այդ ֆուտբոլիստների ելույթներից հետո։
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Քաղաքաբնակները» կմերժեն լոնդոնյան ակումբի ցանկացած առաջարկ։
«Արսենալը» 30 տուրից հետո 73 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: «Մանչեսթեր Սիթին» առաջին տեղից հետ է մնում վեց միավորով և երկրորդն է Պրեմիեր լիգայում, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել:
























































